ԱԺ նախագահի պաշտոնում Շարմազանովի թեկնածությունը չի քննարկվում
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Երբ քննարկենք, դուք կիմանաք արդյունքների մասին: Այս պահի դրությամբ մենք նման հարց չենք քննարկել»,- նշեց Շարմազանովը:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք Ազգային ժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Շարմազանովի թեկնածությունը, վերջինս պատասխանեց.
«Ո՛չ…»: