Մայիսի 8-ը՝ ոչ աշխատանքային, փոխարենն աշխատանքային կլինի մայիսի 20-ը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել մայիսի 8-ի աշխատանքային երկուշաբթին մայիսի 20-ին՝ շաբաթ օրը տեղափոխելու որոշման նախագծին:
Որոշման նախագիծը ներկայացրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և նշել, որ նախատեսված է եղել մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 13-ին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 14-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները և անհրաժեշտ են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել դպրոցներում, առաջարկվել է աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 20-ին՝ շաբաթ: