Լևոն Արոնյանը գլխավորեց GRENKE Chess Classic-ը
Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձև մրցակարգ, 8 մասնակից):
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, չորրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Մատիաս Բլյուբաումին` տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Չորրորդ տուրի արդյունքները.
Բլյուբաում- Արոնյան` 0:1,
Վաշյե-Լագրավ-Հոու Յիֆան` 1:0,
Կարլսեն-Կարուանա, Նայդիչ-Մայեր` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը չորրորդ տուրից հետո.
1. Արոնյան` 3 միավոր,
2-4. Կարուանա, Նայդիչ, Հոու Յիֆան` 2.5-ական,
5-6. Վաշյե-Լագրավ, Կարլսեն` 2-ական,
7. Մայեր` 1,
8. Բլյուբաում` 0.5 միավոր: