Տիգրան Համասյանը նոր ստեղծագործություն է ներկայացրել
Հանրահայտ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը YouTube-ի իր ալիքում նոր հոլովակ է հրապարակել, որի հեղինակը Նաիրա Մուրադյանն է:
Ստեղծագործությունը, որի հիման վրա ստեղծվել է հոլովակը, կոչվում է «Markos and Markos»:
Նշենք, որ այս ստեղծագործությունը դաշնակահարի An Ancient Observer ալբոմի գործերից է:
Հիշեցնենք, որ հաջորդ ամսվա 7-ին և 8-ին Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու են Տիգրան Համասյանի մենահամերգները: