Մոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել էԽաչատուրյանը սխալմա՞մբ է զոհերի թիվը 1000-ով ավելացրել
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Իրանը շարուակում է հարվածներ հասցնել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինԱզատանում այրվել են մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին ՄարտունիումԹրամփը բացահայտել է՝ ինչու են Ուիթկոֆը ու Քուշները գնալու Մոսկվա 2018-ին Արման Սարոյանի դեմ պայքարողներն այսօր Վեհափառին դատում են՝ նրան կարգալույծ անելու համար. «Հրապարակ»Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև սեպտեմբերի 8-ը կարող են դադարեցնել օդային հարվածներըԻրավապաշտպանը uաhմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել Բաքվում հայերի նկատմամբ իրականացված կտտшնքների մասին... Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի. ԱբրահամյանԿ․ Պոլսի Հայոց Պատրիարքը մեկնել է Վան՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցելու պատարագԿամենսկոյեում գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, կան վիրավորներԳնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. «Հրապարակ»«Վարդանյան եղբայրներ» կրկեսի Գյումրիից մեկնարկած հյուրաղերը շարունակվում են. մեկ ամիս կլինեն ՀրազդանումՍաակաշվիլին բողոքել է, որ իր նախկին զինակիցը բանտային միջանցքով անցնելիս իրեն հայհոյում է Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. ՍիրուշոՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»

Հեքիաթ Շարմազանովի մասին

Ասում են` Էդուարդ Շարմազանովը մինչև ուղն ու ծուծը հայ է, իսկ թե ինչո՞ւ են նրան որպես հույն ընդունում: Ասում են, որ նա պարզապես հնարամիտ է. որպես հույն` նա հայերի մեջ ավելի հայ է, հույների մեջ` իսկական հույն: Նա, ի դեպ, ամուսնացել է հայի հետ և որպես հույն հարգում է հայկական սովորույթները, որպես հայ` չի կարող այլազգի աղջկա հետ ամուսնանալ:

Ասում են՝ Շարմազանովը երջանիկ է իր երջանկությամբ, նա երբեք դժբախտ չի լինում, եթե լինում է, իսկ դա, սովորաբար, լինում է ընտրությունների գիշերը, դեմքն այնքան է այլակերպվում, որ անգամ հարազատ մայրը նրան չի ճանաչում` կանաչում է, սակայն լույսը բացվելուն պես նրան է զանգում Տիգրան Մուկուչյանը, և Շարմազանովը կրկին վարդագունում է:

Ասում են, որ նա նաև ազնիվ է, կենսագրության մեջ չի նշել, թե ծառայել է Հայոց բանակում, նա այդքան ազնիվ է, և հանրությունը նրան գնահատում է ըստ արժանվույն:

Կարող էր, չէ՞, գրել, թե ծառայել եմ Հայոց բանակում, գրավել է Ադրբեջանի ուղիղ կեսը, բայց չի գրել, չէ՞:

Սակայն նա նաև համեստ է, այս տարիներին ստացել է «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» մեդալները, և սա հիշեցում է, որ նա միշտ ՀՀԿ-ի առաջին շարքերում է` անգամ եթե քշեն այնտեղից, միևնույնն է, նա այնտեղ է, և ստիպված նրան թողել են այնտեղ:

Նա անկախ Հայաստանի խոսնակի հավիտենական հուշահամալիրն է:

Ի դեպ, նա «Գարեգին Նժդեհ» մեդալ է ստացել, թեև բանտերում չի եղել, մի կտոր հող իր հայրենիքի համար չի պահել, սակայն ասում են՝ նրա համար Նժդեհն էր միջնորդել, և նրան ՀՀԿ-ում չեն կարող մերժել:

Նման լեգենդներ են շրջում ՀՀԿ-ի «պադվալներում»:

Իհարկե, «չար լեզուներն» ասում են, որ հեռախոսով միջնորդողը Նժդեհը չի եղել, բայց նա զանգել է հեռախոսավարուհուն, ներկայացել է՝ «յա Գարեգին Նժդեհ, Շարմազանովին մի մեդալ տվեք»: Դե հեռախոսավարուհին էլ պատմությունից թույլ է եղել, ոտքերն էլ թուլացել են հուզմունքից, վազել է այնտեղ, որտեղ հարկն է, զեկուցել է, թե՝ «Նժդեհն է զանգել, սենց-սենց», դե նրանք էլ տվել են մեդալը:

Այդ կողմերում պատմությունից չլուտ-չփլաղ են` հո չէի՞ն դնի Նժդեհի կենսագրությունը մինչև վերջ կարդային, հասնեին մինչև 1955 թվականը:

Ի դեպ, նրա «չուզողներն» ասում են, որ նույն «օյինը» Շարմազանովը խաղացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալը ստանալու համար: Ասում են՝ Շարմազանովը զանգել է նույն հեռախոսավարուհուն և լոռվա բարբառով է խոսել, դե տիկինը տեղյակ է եղել, որ Օզանյանը Շապին-Գարահիսարից է, ենթադրել է, որ դա հենց տեղի բարբառն է և ասել է. «Բարև ձեզ, պարո′ն հայդուկապետ», նա էլ թե` «ես Անդրանիկն եմ, մի մեդալն ի՞նչ է, որ էս Շարմազանովին չեք տալի, է՜»:

Դե հեռախոսավարուհին մի կերպ իրեն գցել է մեծավորի սենյակը, զեկուցել, թե բա՝ սենց- սենց, մեծավորն էլ ասել է՝ եթե Անդրանիկն ինքն է զանգել, ուրեմն պետք է մեդալ տալ, ոչ թե մեդալ, հենց «Անդրանիկ Օզանյան» մեդալ, որ հայդուկապետը գոհ լինի ՀՀԿ-ից, և տվել են:

Ճիշտ է՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալը ստացել է որպես հույն՝ օտար ափերում հունական դեգերումների համար, և մեծավորները չեն էլ թողել, որ Նանսենը հեռախոսը վերցնի զանգի ՀՀԿ-ի հեռախոսավարուհուն, իսկ «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները ստացել է որպես հայ:

Ի դեպ, չար լեզուներն ասում են նաև, որ Շարմազանովին ԱԺ փոխնախագահ են նշանակել վախից, ասում են՝ նրա համար քիչ էր մնացել Վարդան Մամիկոնյանը զանգեր. նման խոսակցություններ էին շրջանառվում ՀՀԿ-ի «պադվալներում»: Նրան, սակայն, հապշտապ նշանակել են փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ:

Ասում են՝ դա տեղի է ունեցել ճիշտ ժամանակին, քանի որ Վարդան Մամիկոնյանն արդեն զորք էր հավաքել և գալիս էր Երևանի վրա:

Նրա հարձակումը մեր հեքիաթի հերոս Շարմազանովն է կանխել…

NEWSPRESS.am 

Լֆիկի մասին հեքիաթն՝ այստեղ

Գալուստ Սահակյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ