Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Հասարակություն

Նիհարեցում և կրծքի չափերի մեծացում միաժամանակ. լիպոֆիլլինգ

Մեծ կուրծքը շարունակում է նորաձև մնալ, հետևաբար կրծքագեղձի մեծացումը շարունակում է մնալ ամենահաճախ կատարվող պլաստիկ վիրահատությունների թվում: Ամենատարածված եղանակը սիլիկոնե իմպլանտների տեղադրումն է, սակայն կան պակաս ինվազիվ և ավելի քիչ վտանգ պարունակող մեթոդներ: Այդ մեթոդներից մեկի մասին զրուցում ենք «Սլավմեդ» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Կիմ Խոդիկյանի հետ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում լիպոֆիլլինգը:

-Լիպոֆիլլինգը կրծքերի մեծացման եղանակ է, երբ մարմնի մի մասից վերցվում է ճարպը և ներարկվում է մեկ այլ տեղ: Շեշտը դրվում է երկու վիրահատության վրա. առաջինը՝ ուրվագիծ ձևավորող՝ պրոբլեմատիկ հատվածների համար (ազդրեր, հետույքի շրջան, որովայնի շրջան), որտեղից վերցնում ենք ճարպը, հետևաբար դառնում է նիհարեցնող վիրահատություն, երկրորդը՝ կրծքագեղձերը մեծացնելու, ֆորման ընդգծելու վիրահատությունն է:

-Որո՞նք են մեթոդի առանձնահատկությունները:

-Օգտագործվում է մարմնի սեփական ճարպաբջջանքը, հետևաբար չի առաջանում անհամատեղելիության խնդիր: Երկրորդը՝ վիրահատությունը կատարվում է ավելի քիչ ինվազիվ կտրվածքներով, քան իմպլանտների տեղադրման դեպքում: Օգտագործում ենք կանուլիաներ, որոնց համար 2-4 մմ-անոց կտրվածքներ են արվում, հետևաբար էսթետիկ առումով ավելի բարեհաջող է:

Ոչ բոլոր կանայք են պատրաստ անմիջապես իմպլանտներ տեղադրել, դա հոգեբանական խնդիր է: Ի վերջո, այն օտար մարմին է: Սովորաբար, լիպոֆիլլինգը նախորդում է էնդոպրոթեզավորմանը, հնարավորություն է տալիս պացիենտին սովորել իր արտաքին տեսքին ու նոր չափսերին: Եթե մեկ անգամ լիպոֆիլլինգ անելուց հետո կինը չի որոշում դիմել էնդոպրոթեզավորման՝ կրծքագեղձի իմպլանտների տեղադրման, ապա որոշ քանակի ներծծվելուց հետո լիպոֆիլլինգի պրոցեդուրան կարելի է կրկնել: Ոչ մի հակացուցում չկա, ունեմ պացիենտներ, որ պարբերաբար անում են:

Բացի այդ, լիպոֆիլլինգն ավելի մատչելի է ֆինանսական առումով: Եթե էնթոպրոթեզավորման դեպքում պացիենտը 1000-1500 ԱՄՆ դոլլարի չափով վճարում է միայն իմպլանտների համար, ապա այս դեպքում օգտագործվում է սեփական օրգանիզմի անվճար ճարպը:

-Որքա՞ն ժամանակում է ճարպը ներծծվում:

-Մեկ-երկու տարում, բայց խոսքը չի գնում ամբողջական ներծծման մասին, մինչև 30-50 տոկոսը մնում է:

-Կա՞ն ինչ-որ ռիսկեր:

-Որոշ մասնագետներ գտնում են, որ ադիպոցիտները՝ ճարպային բջիջները, վնասվում են օդի հետ շփումից: Այսինքն՝ ճարպը վերցնելու պահին պետք է ուշադիր լինել, ապահովել վակուումի որոշակի մակարդակ, որպեսզի ճարպաբջիջները հնարավորինս քիչ վնասվեն:

-Կա՞ն սահմանափակումներ:

-Իհարկե, երբեմն պացիենտը շատ մեծ փոփոխություն է ուզում, բայց չենք կարող չափազանց մեծ քանակություն ներարկել: Այս հարցում տարբեր մոտեցումներ կան: Ոմանք ամեն կրծքագեղձի համար թույլատրելի քանակ նշում են մինչև 250 մլ, ուրիշները՝ մինչև 600-650 մլ: 250 մլ քանակությունը ապահովում է կրծքի մեծացում 1-1.5 չափով:

-Հետվիրահատական վերականգնողական շրջանը որքա՞ն է տևում:

-Լիպոֆիլլինգի առավելություններից մեկն էլ հենց կարճ վերականգնողական շրջանն է: Մեկ-երկու օրից պացիենտը կարող է հանգիստ վերադառնալ իր կյանքին:

-Ճարպի ներծծվելուց հետո կուրծքը չի՞ դեֆորմացվում:

-Եթե վիրահատական միջամտությունը կատարված է ճիշտ, չափաբաժինները պահպանված են, ամեն ինչ նորմայի սահմաններում է, ապա դեֆորմացիայի խնդիր չենք ունենա:

-Ինչպիսի՞ն է դիմելիության տենդենցը:

-Վերջին 10 տարում Հայաստանում կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ձգման և այլ նմանատիպ վիրահատությունների պահանջարկն ավելացել է:

lippofilling