Քանդել և չսարքել Մաշտոցի պողոտա՞ն, Տարոն ջան, սիրուն չի. Փաշինյան (տեսանյութեր)
«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է գլխավոր՝ Մաշտոցի պողոտան, ուր ասֆալտն այս պահին քանդված է և ասֆալտապատման աշխատանքներ պետք է արվեն:
«Ես ցանկանում եմ ցույց տալ, որ ամբողջ Մաշտոցի պողոտան է այս վիճակում: Տեսեք՝ ինչ է կատարվում: Սա գյուղի փողոց չի , սա Երևանի Մաշտոցի պողոտան է, որը քանդված է արդեն 5-6 օր»:
Ավելի վաղ Փաշինյանը մեկ այլ տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով՝ «Քանդել և չսարքել Մաշտոցի պողոտա՞ն։ Տարոն ջան, սիրուն չի»։