«ՀԺ». Կարեն Կարապետյանը չի ուզում ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել. թիրախը Մինասյանն է
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը նորից է փորձում միջամտել Դաշնակցության հետ Հանրապետական կուսակցության կոալիցիա կազմելու գործընթացին: Վարչապետի համար ՀՅԴ-ի նախարարներն այդպես էլ ընդունելի չեն դառնում:
Բայց քանի որ կոալիցիայի ձևավորմանը խոչընդոտելը վեր է նրա ուժերից, այն պարզ պատճառով, որ դա որոշվում է Սերժ Սարգսյանի մակարդակով, Կարապետյանն այս անգամ էլ փորձում է գոնե նախարարների թեկնածությունների վրա ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու է ձգձգվում այդ հարցի շուրջ վերջնական որոշման կայացումը:
Մեզ հայտնի դարձավ, որ Կարապետյանը կենտրոնացել է հատկապես բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի վրա ու չի ցանկանում, որ նոր կառավարությունում նա վերանշանակվի այդ պաշտոնին: Դրան զուգահեռ ՀՅԴ-ն նույնպես չի ցանկանում Մինասյանին ուղարկել կառավարություն, քանի որ նրա գնալով՝ խմբակցությունը բավականին թուլացել-ծուլացել է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում