«ՀԺ». «Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե». Փոստանջյանը ցանկացել է լքել տաղավարը
«Հայկական ժամանակ»-ը գրում է․
«Երեկ երեկոյան «Կենտրոն» TV-ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալած «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հենց եթերում ոտքի է կանգնել՝ փորձելով պոկել կրծքի բարձրախոսը և հեռանալ։
Փոստանջյանին դուր չէին գալիս «Ելք»-ի և Նիկոլ Փաշինյանին մասին հարցերը։
«Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելքից» էլ հարց չտաս «վաբշե»,- ասել է նա՝ արդեն ոտքի կանգնած»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում