«Ժամանակ». Իշխան Զաքարյանը հանդիպել է Քոչարյանի հետ. ինչ է քննարկվել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Անցյալ շաբաթ տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ԱԺ ընտրություններից հետո բոլորի համար անակնկալ ակտիվություն է ցուցաբերում։
Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը, որը մշտապես լավ հարաբերություններ է պահպանել այժմ «Ծառուկյան» դաշինքով խորհրդարանի փոխխոսնակ դառնալ պատրաստվող Իշխան Զաքարյանի հետ, օրերս նրա հետ հանդիպել և քննարկել է ներքաղաքական գործընթացները։
Հանդիպման մասին իմացել է Գագիկ Ծառուկյանը, թե ոչ՝ տեղեկություն չունենք, բայց հայտնի է, որ հանդիպման հիմնական առարկան եղել է Ծառուկյանի քաղաքական տրամադրությունները ստուգելը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում