Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց

«Համայնքը չի հանդուրժեր…». զոմբիացված հասարակությունը փորձում է մաքրվել կեղտից

Արդեն մի քանի օր անընդմեջ համացանցում շրջանառության մեջ են դրվել Արտակ Սարգսյանի՝ SAS-ի Արտակի ձայնագրությունները` Արտակ-1, Արտակ-2, և այսպես շարունակ:

Թվում էր, խոսեցին, ֆեյսբուքյան քննադատումների ենթարկեցին, քարկոծեցին և վերջ, բայց ո՛չ. դարձյալ կարդում ենք նոր մեկնաբանություններ ու նոր հայտնություններ. պարզվում է, որ SAS-ի Արտակի ձայնագրությունից բացի, կան այլ նմանատիպ ձայնագրություններ ևս:

Չգիտես` ինչու հանրությունը չի հանդարտվում, մարդկանց հոգին չի հանգստանում. ինչպես կասվեր հայտնի ֆիլմում՝ «համայնքը չի հանդուրժեր, համայնքը զորավոր է…»

Բայց սա միայն արտաքին պատկերն է:

Թե ինչո՞ւ և ո՞ւմ կողմից հայտնվեցին SAS-ի Արտակի ու մյուսների ձայնագրություններն ու հրապարակվեցին դրանք, կարելի է միայն ենթադրություններ անել: Փաստն այն է, որ կան շահագրգռվածներ:

Մի կողմից պարզ է, որ ձայնագրությունն ինքնանպատակ չէ:

Չի բացառվում, որ դա իշխանության ներսում տեղի ունեցող գզվռտոցի արդյունքն է. «լավ» տղերքն իրար «փուռը տալով» ու իրար գլխի սարքելով՝ փորձում են «շարքից հանել» մրցակիցներին ու մաքրել իրենց ճանապարհը:

Իհարկե, ձայնագրության արդյունքում հնարավոր է ո՛չ թե սպառնալիքների, այլ այդ գործում անզգույշ լինելու և ձայնագրողին չնկատելու համար, Արտակի ու մյուսների «գյամերը քաշեն», կամ ուղղակի մատ թափ տան ու «դեղին քարտ ցույց տան»՝ որպես զգուշացում, ու ամեն ինչ դարձյալ կմնա իր տեղում:

Մյուս կողմից անհասկանալի է հասարակության արձագանքը:

Ենթարկվելով «պրովոկատորների» ալիքին` մարդիկ, առանց հասկանալու, սուր քննադատություններ են հնչեցնում իրենց՝ կարելի է ասել՝ հանցակիցների հասցեին: Մնում է պաստառների վրա մակագրեն՝ «պատռվեց SAS-ի Արտակի դեմքը», «ընտրակեղծիքները բացահայտվում են», «ամոթ արտակներին», «նոր ձայնագրություններ» և դրանցով դուրս գան փողոց:

Ի՞նչ է պատահել… միգուցե բա՞ն ենք բաց թողել.

Այնպիսի տպավորություն է, որ բոլորը հենց նոր իմացան, որ ընտրություններն ընթացել են անարդար, անմաքուր ճանապարհով, որ Հանրապետականներից յուրաքանչյուրի «վզին դրել են», որ ձայն բերի, որ այդ ձայն բերող Հանրապետականն էլ նույն այդ «Ամո՛թ Արտակ, ամո՛թ…» գոռացող հասարակության անդամներին է առել 5 կամ 10 հազար դրամով: Նույն այս գործելաոճով բոլորն են «աշխատել» ու քվեի տեսքով՝ «արդյունք» ցույց տվել:

Մի հարցնող լինի՝ այդ դուք չէի՞ք, որ ձայնի համար «բազառ» էիք անում, բայց չստացված «բազառչու» նման նվաստացաք, ու արտակներն առան ձեզ:

Արտակն արել է այն, ինչ գրեթե բոլորը. իր մանկլավիկների միջոցով գումարներ է «ցփնել» հասարակության դեմքին՝ «առեք, տարեք մի օր կուշտ փորով հաց կերեք»: Զոմբիացած ու կաշառված ընտրողները հենց իրենք էին խոստովանում ու պարծենում, թե մի օր կուշտ փորով հաց կերանք:

Դե՛ կերեք… երևի հիմա էլ սրտները խաշ է ուզում, ու սկսել են ոտքեր ուտել:

Ընտրությունների արդյունքի համար շատերի խիղճն անմաքուր է, ու հիմա կատարվածի համար մեղավոր են փնտրում: Մարդ են գտել՝ քարկոծում են, թեկուզ գլխատեն… Միայն իրենց հարմար լինի անվտանգ և ապահով զգան, ու թքած, թե խիղճն անմաքուր կմնա… 

Ու այս ֆոնին արդեն «համայնքը չի հանդուրժեր, համայնքը զորավոր է…» թևավոր խոսքի իմաստը բոլորովին այլ երանգ է ստանում՝  համայնքն արժանի է իր ղեկավարին…

NEWSPRESS.am