Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Արխիվ

Նաիրիտցիների կողմից դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժվել է

Հիմք ընդունելով Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ու դատավորի վարքագծի վերաբերյալ սահմանված կանոնները՝ «Նաիրիտի» նախկին աշխատակիցների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ ինքնաբացարկ հայտնելու մասին: Մոտ 4 ժամ խորհրդակցական սենյակում մտածելուց հետո՝ դատավորը որոշել է մերժել միջնորդությունը: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:

Հիմնավորելով ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը՝ նա նկատեց, որ դատավորը ոչ միայն պետք է անկախ, անաչառ ու օբյեկտիվ վարի դատական գործընթացը, այլև այդպիսին պետք է ընկալվի հասարակության կողմից: Մինչդեռ, դատական նիստի մասնակիցներից շատերն անգամ իրեն դիմել են հարցադրմամբ, թե ինչո՞ւ էր դատավորը վատ տրամադրված նաիրիտցիների հանդեպ:

«Դատավորն այնպես պետք է անցկացնի դատական նիստերը, որ նրա միմիկաները, ժեստերն ու խոսքը չհայտնեն նրա դիրքորոշումը: Դատավորն իր դիրքորոշումը կարող է հայտնել միայն դատական ակտով, այսինքն՝ վճռով: Մինչև խորհրդակցական սենյակ գնալը, նա իրավունք չունի իր վերաբերմունքով որևէ նախատրամադրվածություն հայտնել: Բայց նախորդ դատական նիստերի ժամանակ նրա վարքագիծը խոսում էր նախատրամադրվածության մասին»,- ասում է Տիգրան Սարգսյանը:

Նա նշում է նաև, որ առաջին նիստը նման տպավորություն չի թողել, սակայն դրան հաջորդող դատական նիստերում արդեն նկատվել է կանխորոշության զգացողություն:

«Նաիրիտի» համակարգող խմբի անդամներն էլ նկատում են, որ դատական նիստերի անհարկի ձգձգումներն ու անհիմն հարցադրումները, կասկածի տակ են առնում դատավոր Նաիրա Հովսեփյանի անաչառությունը։

Փաստաբան Տիգրան Սարգսյանը չի անհանգստանում, որ միջնորդությունը մերժվել է:

«Երբ ես ներկայացնում էի միջնորդությունը, ինձ համար 50/50 էր՝ կընդունվի՞ այն, թե՞ կմերժվի, բայց կարծում եմ՝ նա այսուհետ ավելի զգոն կլինի և կհասկանա, որ գործ ունի գիտակից մարդկանց հետ: Կարծում եմ՝ այլևս դժգոհության առիթ չի լինի»,- մեզ հետ զրույցում ասում է փաստաբանն ու հավելում, որ Վերաքննիչ դատարանում մերժումը բողոքարկելու իրավունք ունեն, սակայն նա գոնե առայժմ չի կարծում, որ դրա անհրաժետությունը կա:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս շարունակվում է «Նաիրիտ» գործարանի նախկին 18 աշխատակիցների՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հետ կնքած պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու մասին հերթական դատական նիստը:

Տվյալ գործով հերթական դատական նիստը տեղի կունենա ս/թ հունիսի 1-ին։