Պուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել էԽաչատուրյանը սխալմա՞մբ է զոհերի թիվը 1000-ով ավելացրել
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Իրանը շարուակում է հարվածներ հասցնել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինԱզատանում այրվել են մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին ՄարտունիումԹրամփը բացահայտել է՝ ինչու են Ուիթկոֆը ու Քուշները գնալու Մոսկվա 2018-ին Արման Սարոյանի դեմ պայքարողներն այսօր Վեհափառին դատում են՝ նրան կարգալույծ անելու համար. «Հրապարակ»Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև սեպտեմբերի 8-ը կարող են դադարեցնել օդային հարվածներըԻրավապաշտպանը uաhմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել Բաքվում հայերի նկատմամբ իրականացված կտտшնքների մասին... Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի. ԱբրահամյանԿ․ Պոլսի Հայոց Պատրիարքը մեկնել է Վան՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցելու պատարագԿամենսկոյեում գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, կան վիրավորներ
Միջազգային

Խաչատուրովը ՀԱՊԿ-ում «բախվելու» է «ադրբեջանամետ բլոկի» դիրքորոշմանը

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները կստանձնի 2017-ի մայիսի 2-ին: Այդ մասին Բիշքեկում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել այդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Յուրի Խաչատուրովին»,-ասել է Սեմերիկովը:

Խաչատուրովը ՀԱՊԿ-ում բախվելու է «ադրբեջանամետ բլոկի»՝ Ղազախստան, Բելառուս, երկրների դիրքորոշումներին, որոնք դեռևս Նիլոլայ Բորդյուժայի օրոք տարբեր հարթակներում պաշտպանում էին Ադրբեջանի «տեսակետը» ղարաբաղյան հարցում։

Երբ Ադրբեջանը դիմում էր սադրանքների ղարաբաղյան ճակատում և հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշ և այլն, հայկական փորձագիտական դաշտն ու ԶԼՄ-ները պահանջում էին Բորդյուժայից կտրուկ հայամետ դիրքորոշում ու Ադրբեջանի քննադատություն՝ շատ օբյեկտիվ ու ճիշտ գնահատական ակնկալելով, քանի որ ագրեսորն իրոք Բաքուն էր։ Սակայն Բորդյուժան, ցանկանալով պահպանել կազմակերպության չեզոքությունը՝ այո, ՀՀ ՀԱՊԿ-ի անդամ է, սակայն ղարաբաղյան հարցով զբաղվում է Մինսկի խումբը, հանդես էր գալիս երկու կողմերին ուղղված կոչերով՝ պահպանել խաղաղությունն ու հարցը լուծել խաղաղ ճանապարհով։

Այժմ Խաչատուրովը նշանակվելով այդ բարձր պաշտոնին նույնպես շարունակելու է՝ հասկանալի է, նա հայ է, եղել է ՀՀ ԳՇ պետ, պետք է փորձի պահպանի բալանսն ու հնարավորինս չեզոքություն պահպանի ՀԱՊԿ-ի ներսում՝ հայկական շահերն առաջ տանելու, թե ղարաբաղյան հարցում։

ՀԱՊԿ-ում վերջնական ու ծանրակշիռ ձայնը պատկանում է ՌԴ-ին՝ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ ՀԱՊԿ-ը՝ անկախ քարտուղարի քաղաքացիությունից ու ազգությունից վերածվի միակողմանի հայամետ կառույցի՝ հաշվի առնելով թյուրքախոս անդամների՝ Ղազախստան, Ղրղզստան դիրքորոշումն ու Մինսկի խմբի չխանգարելու քաղաքականությունը։

Խաչատուրովից պետք է ակնկալել ՀԱՊԿ-ՀՀ ռազմավարական կապերի խորացումը, ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտը նոր մակարդակի բարձրացնելու աշխատանք (կադրերի պատրաստում, ՀԱՊԿ ակադեմիա, զորավարժությունների ակտիվացում ՀՀ տարածքում), սակայն ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին՝ Ադրբեջանի սադրանքներին ՀՀ-ի ուղղությամբ՝ Տավուշում սահմանային լարվածություն և այլն (չմոռանանք, որ Տավուշում 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն է նրա որդին՝ Գրիշա Խաչատուրովը), ՀԱՊԿ-ի նորանշանակ քարտուղարը պահպանելու է այն «ավանդույթը», որ թողել է Բորդյուժան ու հաշվի առնի այն «շահերի բախումները», որոնք առկա են ՀԱՊԿ-ի անդամների միջև՝ «ադրբեջանամետ բլոկի», ՌԴ-ի ազդեցիկ խոսքի ու ՀՀ-ին հնարավորինս օգուտ տալու բալանսի ենթատեքստում։

Արտյոմ Բալասանով