Ոստիկաններին մաղթում ենք անփորձանք ու օրինապահ աշխատանք
Ապրիլին Հայաստանում տոնում են Ոստիկանության օրը: 2001թ. Ապրիլի 16-ին է ընդունվել «Ոստիկանության մասին» օրենքը, և այդ օրն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր:
NEWSPRESS.am-ը շնորհավորում է Հայաստանի ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին` մասնագիտական տոնի՝ ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ձեր օրինապահ աշխատանքից է կախված հասարակության կողմից դրական վերաբերմունքի ու վստահության զգացումը համակարգի նկատմամբ: Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի ամեն մի ներդրում կարևոր է բոլորի համար:
Շնորհավորելով ոստիկանության տոնը՝ մաղթում ենք բոլորիդ աշխատանքում կամքի դրսևորում ու հաջողություններ:
Ոստիկանը մեծ առաքելության է կոչված. դժվար, պատասխանատու, պատվաբեր գործ, որից պարտավոր է պատվով դուրս գալ: Իսկ երբեմն էլ ստիպված է վճարել կյանքի գնով:
Կրկին շնորհավորում ենք ոստիկանության աշխատակիցներին և մաղթում անփորձանք ու օրինապահ աշխատանք: