Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Մշակույթ

Արմեն Ամիրյա՞ն, դու և՞ս

Արմեն Ամիրյանի՝ Մշակույթի նախարար դառնալուց հետո, մշակութային հանրությունը մեծ հույսեր էր կապում նրա հետ՝ ոլորտում բարեփոխումների, ի վերջո հասկացող մարդու հետ աշխատելու համար:

Սակայն, ինչպես ամեն ինչ, Արմեն Ամիրյանը ևս խաբեց և խաբված մնաց:

Դեռևս հանրությունը ուշքի չէր եկել Մշակույթի նախարարի այն հայտարարությունից, որ Օպերայում պետք է ռեստորաններ և սաունաներ կառուցվի, երբ Մշակույթի նախարարությունը որոշել է Վայոց ձորի քարանձավները վարձակալության տալ մասնավորին` զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Իհարկե, գաղափարը հրաշալի է, սակայն այստեղ կա մեկ բայց:

Քարանձավներից մեկում` Թռչունների քարանձավում, արդեն գրեթե 10 տարի է՝ պեղումներ են ընթանում՝ հայ և ամերիկյան կողմի հնագետների կողմից, և հենց այս քարանձավում է հայտնաբերվել 6000 տարեկան գինու հնձանը, որը Հայաստանի հպարտությունն է: Այս քարանձավում է հայտնաբերվել նաև 6000 տարեկան տրեխը, որը ժամանակին բուռն քննարումների և հրապարակումների տեղիք տվեց:

Ողջ տարածաշրջանը նման հնագիտական կենտրոն չունի, քանի որ այն միակն է, որտեղ գինի են ստացել արհեստագործական նպատակներով, ոչ տնայնագործական: Այս քարանձավում հայտնաբերվել են նաև խաղողի ճյուղեր, կարասներ, երեխայի գանգը, խաղողի կորիզներ և այլ մասունքներ:

Մինչև այսօր էլ այցելուների մուտքը հնագիտական տարածք արգելվում է, քանի որ քարանձավի պեղումների վայրում ամեն ինչ հաշվարկած է, և դեռևս մի քանի շերտ կա հողի տակից հանելու և բացահայտումների համար:

Արմեն Ամիրյանն ինչպես է պատկերացնում նման հնագիտական տարածքում զբոսաշրջության զարգացումը` անհասկանալի է:

Իհարկե, կան քարանձավներ, որոնք կարող են օգտագործվել զբոսաշրջության նպատակներով, սակայն բոլորը մեկ աղացով աղալը պրոֆեսիոնալ մոտեցում չէ:

Մագելի, Մոզրովի քարանձավներում եզակի չղջիկների տեսակներ են բնակվում, որոնք գրանցված են Կարմիր գրքում, և նրանց պահպանությունը ևս քարանձավների շահագործման պարագայում` վտանգված է:

Մեկ օրինակ բերենք: Թռչունների բացառիկ հնագիտական արժեք ներկայացնող քարանձավի կողքին կա ևս մեկ փոքրիկ քարանձավ, որտեղ ժամանակին ցանկանում էին քարանձավային ռեստորան կառուցել:

Մինչև այժմ էլ տարածքում մնացել են շինարարական առարկաներ,

իսկ գաղափարը` կիսատ:

Այնպես որ՝ նկատի ունենալով, որ հայերս ցանկացած հրաշալի գաղափար շատ արագ կարող ենք մխտռել` լավ կլինի ձեռնպահ մնալ ամեն ինչ պղտորելուց ու մխտռելուց:

Գուցե հանրությունը կարողանա փոփոխել Արմեն Ամիրյանի անհեռանկար որոշումները, ինչպես երևում է մեր երկրին Մշակույթի նախարար չի գալիս.

յուրաքանչյուրը միշտ արդարացնում է նախորդի հույսերը` ավելի վատ, քան իմ ժամանակ էր:

NEWSPRESS.am