Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
2017թվականի մայիսի 2-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կնշանակվի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը: Այդ մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկման ժամանակ միաձայն որոշում է կայացվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորիի Խաչատուրովին»,- ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին ասել է Սեմերիկովը:
Նա նաև հողորդել է, որ երկրների ղեկավարները որոշում են կայացրել ՀԱՊԿ արդեն նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջին աստիճանի շքանշան շնորհելու մասին: