Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Տնտեսություն

Կարեն Կարապետյանը որոշել է «գմփացնել» ոռոգման խախուտ համակարգը

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստիպել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին «գմփացնել» ոռոգման համակարգը. ասել կուզի՝ ողջ Հանրապետության չոռոգվող տարածքները ոռոգել:

Բացի այդ, ակնկալվում է, որ բարեփոխումներ կլինեն, հատկապես ՋՕԸ-nերի մասով՝ և′ ֆինանսական, և′ համակարգային: Հիշեցնենք, որ ՋՕԸ-ները Հանրապետությունում գործում են 2004 թվականից, գրեթե 40 ՋՕԸ: Եվ այժմ հստակ է, որ կարելի էր ավելի խելացի գաղափար ունենալ, քան արհեստական ՋՕԸ-ների համակարգը ներդնելը ոռոգման համակարգում:

Բացի այն, որ ՋՕԸ-ների ղեկավարների պաշտոնները պետք է ընտրվեին գյուղաբնակների կողմից (ինչն այդպես չէ, հակառակը՝ այն նշանակովի էր), նաև պատահական, գործից անտեղյակ մարդիկ, համայնքային կամ մարզային ղեկավարության հետ լինելով ազգակցական ու բարեկամական կապերի մեջ՝ ստանձնում էին պաշտոնը, և ոռոգման ջուրը բաժանվում էր՝ ըստ կամեցողության:

Իսկ գումարները մսխվում էին:

Մի քանի տարի առաջ Ֆինանսների նախարարությունն ստուգումներ էր արել 4 ՋՕԸ-ում. հայտնաբերվել էին միլիոնների հասնող խախտումներ, իսկ թե ինչո՞ւ մնացած ՋՕԸ-ներում ստուգումներ չարեցին, մնաց մութ:

Չի բացառվում, որ գրեթե բոլոր ՋՕԸ-ներում նույն վիճակն է, սակայն

չեն ստուգում:

Փաստեր կան, որ այս ընթացքում ՋՕԸ-ների ղեկավարները հարստացել են, իսկ իրենց ենթակայության տակ գտնվող ոռոգելի հողերը ոռոգվում են կամայական, խողովակները և առուները մատնված են անտերության, ներտնտեսային ցանցը չի գործում՝ հատկապես Արարատի մարզում, որտեղ համայնքների առուները տարիներով ջրի երես չեն տեսել:

Ինչպե՞ս է վարչապետը Ջրային տնտեսության նոր ղեկավարի հետ

«գմփացնելու» համակարգը:

Դեռևս անհայտ է: Չէր բացառվում, որ երկրի ջրային ռեսուրսների խելացի օգտագործման պարագայում ջրամբարների շինարարության կարիք չլիներ, և երկիրը միլիոնների վարկ նորից չշալակեր, բայց դե ջրի օգտագործումը մատնված է անտերության, իսկ ջրամբարների համար վարկերից ոմանք մեծ գումարների ակնկալիք ունեն:

Ինչո՞ւ ոչ:

Անունը կդնեն երկրի ջրապահովություն և միլիոնների վարկ կվերցնեն՝ առանց այդ էլ պարտքերի տակ կքած: Ոռոգման համակարգը «գմփացնելու» փոխարեն, լավ կլիներ խելացի մեկը վարչապետին խորհուրդ տար՝ ոռոգման համակարգը, ջրային ռեսուրսները պետք է խելացի օգտագործել, ոչ թե «գմփացնել» կամ վարկեր վերցնել: Այնպես չէ, որ չի խոսվում ջրային ռեսուրսների խելացի օգտագործումից, սակայն որևէ մեկը չի անհանգստանում, թե դա ինչպես է արվելու և կամ դա ինչ է նշանակում ընդհանրապես:

NEWSPRESS.am