Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարների տեղակալներ
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ նախկին պատգամավորներ Արտակ Զարքարյանն և Արտակ Դավթյանը պաշտոններ են ստանալու կառավարությունում:
Ըստ Շարմազանովի՝ նրանք նշանակվելու են պաշտպանության փոխնախարարներ:
«Ժամանակի հարց է, արդեն քաղաքական որոշումը կայացված է։ Կուսակցությունն ունի վստահություն, որ նրանք երկուսն էլ կարող են իրենց մտավոր, հայրենասիրական ու պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել զինված ուժերում առկա մարտահրավերների լուծման հարցում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելեց նաև, որ կշնորհավորի նրանց միայն պաշտոնական հրամանից հետո: