ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քննարկում են ապագա կառավարությունում համագործակցության հարցը
Հանրապետական կուսակցությունը այսօր ԳՄ նիստում ընտրատարածք առ ընտրատարածք ամփոփել է ընտրությունների արդյունքները: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Այս պահին քննարկումներ են իրականացվում ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ։ Այո, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը, դրանք ավարտվելուն պես կտեղեկացնենք ձեզ։ Բայց, քանի որ դրանք քննարկումների փուլում են և չեն ավարտվել, կոռեկտ էլ չի լինի, որ առանց քննարկումներն ավարտած մենք քննարկենք ապագա կառավարության հարցը»։
ՀՀԿ խոսնակը հայտարարեց նաև, որ վարչապետ շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը։
Շարմազանովի խոսքով՝ Ծառուկյան դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց ՀՀԿ-ն չի քննարկում, այս փուլում միայն ՀՅԴ-ի հետ են քննարկում այդ հարցը: