Ամերիկյան ռեփի աստղը միացել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժմանը
«Մեր վերքերը բացվել են դեռևս 1915թ.-ին»: Այս տողերը մակագրված են Ամերիկյան ռեփի աստղ, երգիչ Too Short-ի մարզաշապիկին: Նա միացել է 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման շարժմանը և իր էջում տեղադրել այդ մակագրությամբ մարզաշապիկով լուսանկար:
Too Short-ը ռեփի պատմության մեջ ամենահաջող կատարողներից է: Նա այն եզակի ռեփերներից է, ով հասցրել է ձայնագրել մի քանի երգ լեգենդար ռեփեր Շակուր Թուփակի հետ:
Ծնվել է 1966թ. Լոս Անջելեսում: 1983թ. ձայնագրել է իր առաջին՝ Don’t Stop Rapping ալբոմը, որը նրան ճանաչում բերեց Օկլենդում: Իսկ3 տարի անց էլ լույս է տեսել նրա երկրորդ՝ Born To Mack ալբոմը, որը դարձավ «ոսկե»: