Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Միջազգային

Վրաստանի էներգետիկ կախվածությունն Ադրբեջանից`«ահազանգ» է Երևանին

Վրաստանը մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական գազից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված բնական գազը 100 մլն խորանարդ մետր է կազմել: Կառավարությունը ծրագրում է ապրիլից բնակչությանն ու կոմերցիոն ոլորտին ադրբեջանական գազ մատակարարել։ Մատակարարումն իրականացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Շահ Դենիզ կոնսորցիումը (Հարավային Կովկասի գազատարները, Բաքու-Թբիլիսի-Էրզրում)։

2017թ-ին Վրաստան գազի մատակարարումը կկազմի 2,457 մլրդ խորանարդ մետր, որից 2,347 խորանարդ մետրը ներկրվելու է Ադրբեջանից (95,5 տոկոս)։ Էներգետիկ անվտանգության առումով Վրաստանը միակողմանի կախվածություն է ձեռք բերում հարևան Ադրբեջանից` Բաքուն արդեն կարող է գազի գնի շուրջ «սակարկություններով», մատակարարումերի «խափանումներ» առաջացնելով ազդել Թբիլիսիի քաղաքականության վրա` այդ թվում հայ-վրացական հարաբերությունների մասով, ինչպես նաև Ջավախքում փորձել բնակեցնել թուրք-մեսխեթցիներին`փոխելով հիմնականում հայաբնակ տարածաշրջանի էթնիկ-կրոնական դեմքը։

Վրաստանի հակառուսականությունը կարող է հանգեցնել նրան, որ Վրաստանն ամբողջությամբ ընկնի թուրք-ադրբեջանական կապիտալի ու ազդեցության գոտի ու Թբիլիսիում որոշումների «կուլիսային» թելադրողները լինեն Անկարան` թուրքերը «գնել» են ամբողջ Աջարիան ու շարունակում են խոշոր ներդրումներ իրականացնել վրացական տնտեսության մեջ, և Բաքուն` հաշվի առնելով կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը Վրաստանում` հիմնականում բնակվում են ՀՀ–ի սահմանակից Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում, ինչպես նաև խոշոր ներդրումներն ու էներգետիկ լծակը։

Թբիլիսիի գործողությունները թելադրված են նրանց արտաքին քաղաքականության վառ արևմտամետ դիրքորոշմամբ` ՆԱՏՕ–ին անդամակցություն, ՆԱՏՕ-ական կենտրոնի բացում Վազիանում, վրաց–ամերիկյան`շուտով նաև թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժություններ և այլն։

Չմոռանանք, որ վերջերս ԵՄ չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի հետ ու այժմ Թբիլիսիում փորձում են նաև էներգետիկ առումով «կտրել կապերը» ՌԴ-ից։ Ինչ վերաբերում է Վրաստանի վերոնշյալ որոշմանը` գազ գնել միայն Ադրբեջանից, ապա դա նաև ահազանգ է ՀՀ-ին`վրացական իշխանությունները մեծացնում են իրենց տնտեսական կախվածությունն Ադրբեջանից`դրանից բխող բոլոր հետևանքներով հայ–վրացական հարաբերությունների համար։ Վրաստանի համար տարածաշրջանում առաջնային են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապերը` հայ-վրացական հարաբերություններում տնտեսական բաղադրիչը տասնամյակներ շարունակ «կաղում» է` ՀՀ մեծ կախվածություն ունի Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքներից, ինչից էլ շատ հաճախ բխում է պասիվ դիրքորոշումը Ջավախքի հայաթափման հարցում։

Թբիլիսիում ՀՀ-ին դիտարկում են որպես ՌԴ-ի «ուղեծրում» գործող երկիր` Վրաստանը ՌԴ-ին դիտարկում է, որպես սպառնալիք` ռուսական զորքերը գտնվում են Աբխազիայում ու Հվ.Օսիայում։ Հայ-վրացական հարաբերություններում մեծ է «ռուսական գործոնի» առկայությունը` Երևանը հետհայացք է գցում Մոսկվային, իսկ Թբիլիսին տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական առումով գնում է հակառակ ուղղությամբ` ԵՄ, ՆԱՏՕ։

Արտյոմ Բալասանով