Արա, որտեղի՞ց ա էս պոլիտբյուրոյի մտածելակերպը ձեր մեջ նստած. Կարեն Կարապետյան (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Գյուղատնտեսության նախարարություն, որտեղ անցկացված խորհրդակցությանը նշել է, որ յուրաքանչյուր գումարի ծախսին և որոշմանը պետք է հետևի թվային պատասխան: «Ի՞նչ եմ ակնկալում. պետք է առաջարկենք, ներդնենք մին բան, որը նորություն է, որը կարող է շահույթ բերել: Դուք պետք է ունենաք N հատ երջանկության բաղադրատոմս: Պետք է ներդնենք անհրաժեշտ գործիքակազմ, որը կբերի խնդիրների լուծման»,- ասել է Կարեն Կարապետյանը և պահանջել բոլոր ծրագրերն իրականացնել ժամանակին ու բարձր արդյունավետությամբ: