Խոշոր վթարի արդյունքում 13 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» և «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղևորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: