«Շնորհակալություն Ձեր մայրիկին». Մխիթարյանը՝ Թինա Կանդելակիին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիին աջակցության համար:
«Շնորհակալություն աջակցության համար, թանկագինս», – «Թվիթթերի» իր էջում գրել է Մխիթարյանը:
Ավելի ուշ հեռուստահաղորդավարուհին արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի գրառմանը.«Ձեզ սիրում է իմ մայրիկը: Այնպես որ բոլոր հայերը Թբիլիսիում Ձեր կողմից են», – ինչին ի պատասխան Մխիթարյանը պատասխանել է. «Անչափ շնորհակալ եմ Ձեր մայրիկին և երախտապարտ եմ իմ բոլոր երկրպագուներին Վրաստանում»:
Հաղորդում է «rusarminfo.ru»-ն: