Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Հասարակություն

Հուշարձանը պահպանելու հարցը նման ձևով չի դրվում. հնեագետը՝ վարձակալության մրցույթի մասին

Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է զբոսաշրջության նպատակով 4 քարանաձավներ և մեկ քարանձավախումբ 5-ական տարով վարձակալության տալու մրցույթ։ Դրանք են՝ «Մագելանի», «Թռչունների», «Արջի», «Մոզրովի», «Քարե դռներ» քարանձավները (վերջինը հայտնի է նաև քարայր կացարաններ անունով): Բոլոր 5-ն էլ ունեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Այս մրցույթին կարող են մասնակցել նաև օտարերկրյա իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը։

Հնեագետ Բորիս Գասպարյանը, ով 2007թ-ից ընդգրկվել է «Թռչունների» քարանձավի գիտահետազոտական աշխատանքերում և բավականին գործ ունի արած, դժվարանում է միանշանակ ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ վարձակալությունը:

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում մի կողմից նկատում է, որ վարձակալությունը քարանձավը պահպանելու միջոց է, քանի որ դրանք ոչնչացման եզրին են: Սակայն մյուս կողմից էլ չի կարծում, թե վարձակալության տալու մրցույթի տարբերակը լավագույն միջոցն է, և կարող է ցանկալի արդյունք տալ:

Բորիս Գասպարյանի խոսքով՝ հուշարձանը պահպանելու հարցը նման ձևով չի դրվում:

«Երբ, որ ինչ որ մեկին տալիս են օգտագործման, պետք է հաշվի առնեն, որ սա գիտահետազոտական մեծ ծրագիր է և այնտեղ ահռելի աշխատանք կա անելու: Հիմա պատկերացրեք, որ հաայտարարված մրցույթին քարանձավը մեկ ուրիշը վերցնի, ես ո՞նց եմ աշխատելու…»,-ասում է հնեագետն ու հավելում, որ շեշտը հարկավոր է դրնել ո՛չ թե զբոսաշրջության, այլ գիտահետազոտական ծրագրի վրա՝ ինչպես Արենիում է արվել: Նրա գնահատմամբ, այս կերպ տուրիզմը դառնում է գործիք՝ քարանձավների պահպանման ու գիտահետազոտական աշխատանքերին աջակցելու համար:

«Այդպես հնարավորություն կլինի նաև գումար աշխատելու, բայց այդ գումարները բիզնես չպետք է սարքել, դրանք ամբողջությամբ պետք է ուղղել քարանձավների պահպանման նպատակին: Այսինքն՝ շահույթ պետք է չհետապնդի այդ ամենը…»,-նկատում է մեր զրուցակիցը:

Նա դարձյալ օրինակ է բերում «Թռչունների» քարանձավը, որտեղ իր իսկ ջանքերով կառուցվել է անցուղիների մի մասը: Հնեագետի խոսքով, եթե քարանձավների հարցով գիտնականը չզբաղվի՝ հնարավոր է նաև վնասեն այն:

«Տեսե՛ք, տարիներ շարունակ ես աշխատել եմ այդ հուշարձանի պահպանման ուղղությամբ, ու ասենք՝ ինչ-որ մեկը եկավ ու վերցրեց այն, ես ո՞նց եմ հակասության մեջ մտնելու այդ մարդու կամ ընկերության հետ… մեծ պրոբլեմ է լինելու, չգիտեմ: Կարծում եմ այն ձևով, ինչպես դրված են մրցույթի պայմանները՝ գնումնների մասին օրենքով, սխալ է…,-ասում է հնեագետն ու բացատրում,- Եթե որևէ մեկը բերի և փող ներդնի, ապա նա պետք է շահագրգռված լինի այդ փողը հանել, բայց որքանո՞վ դա կնպաստի քարանձավի պահպանմանը՝ դա է հարցը»:

Նա նշեց նաև, որ եղել են նախնական քննարկումներ, որի ժամանակ որոշել են նախ նման տարբերակով վարձակալության տալ միայն «Մագելանի» քարանձավը, հասկանալու համար, թե ինչ հայեցակարգ կմշակվի և ինչպես կաշխատի ծրագիրը, որից հետո, դրական արդյունքի դեպքում, այդ օրինակով վարձակալության կհանձնվեին մյուս քարանձավները:

Ամեն դեպքում, հնագետը չի կորցնում հույսը, որ կլինեն նոր քննարկումներ, որոնց արդյունքում կընտրվի հուշարձանների պահպանման ավելի ռացիոնալ ու նպատակային տարբերակ:

Արմինե Մկրտումյան