Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա
Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 12-ին կմեկնի Վարշավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: