Սննդամթերքը նախորդ տարվա համեմատ թանկացել է
2017թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8% գնանկումով:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ:
2017թ. մարտին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.4%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)՝ 104.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.6%, ծառայությունների սակագներինը՝ 98.5%:
2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.9%, այդ թվում սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)` 103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 97.4%, իսկ հունվար-մարտին 2016թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 99.7%, 102.8%, 96.5% և 97.5%: