Ամեն ինչ անելու ենք՝ արարքի հեղինակը պատժվի. Ռուսլան Բաղդասարյանը՝ Դավթաշենում ծառահատման մասին
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ համայնքում տեղի ունեցած ծառահատման դեպքին: Նա մասնավորապես գրել է.
«Սիրելի համաքաղաքացիներ
ՖԲ-ում բուռն քննարկման առարկա է դարձել Դավթաշենում ծառերի հատման թեման, որը հարուցել է մարդկանց արդարացի զայրույթը։
Միանգամից նշեմ՝ կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։
Ծառերը հատվել են գիշերը։
Վաղն առավոտյան կկազմվի համապատասխան արձանագրություն, որն անձամբ իմ գրությամբ ուղարկելու եմ Դատախազություն։
Վստահ եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս արարքի հեղինակը պատժվի օրենքի ամենայն խստությամբ»։