Ես քո ցավը տանեմ, ապրես բալա. Կանդելակին՝ Մխիթարյանի մասին (տեսանյութ)
Հայկական արմատներ ունեցող, ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավար Թինա Կանդելակին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որով անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Սանդերլենդի» դարպասը խփած գոլին:
Հիշեցնենք՝ այդ խաղում Մխիթարյանը խաղաց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 78-րդ րոպեին: Հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում՝ 46-րդ րոպեին Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0: Հանդիպումն ավարտվեց էր մանկունյանցիների հաղթանակով, խոշոր՝ 3:0 հաշվով:
«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»,- գրել է Կանդելակին, ընդ որում՝ հայատառ:
Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա! pic.twitter.com/hKAGydJIPX
— Тина Канделаки (@tina_kandelaki) April 9, 2017