Երևանում ավազակային հարձակում գործած անձինք 70 հազար դրամ են թալանել. նոր մանրամասներ
Երևանի Կասյան 14 հասցեում գտնվող գրավատան վրա հարձակվողները երկուսն են եղել: Նրանց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա տեղեկացրեց, որ ավազակային հարձակում գործած անձինք հափշտակել են 70 հազար դրամ և ևս մեկ ոսկյա շղթա:
Ավելի վաղ NEWSPRESS.am-ը տեղեկացրել էր, որ այս գիշեր՝ ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձինք հարձակվել են Կասյան 14 հասցեում գտնվող գրավատան վրա և թալանել այն: