Ավազակային հարձակում. Երևանում գրավատուն են թալանել
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ի գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ավազակային հարձակման դեպք է գրանցվել Երևանում:
Անհայտ անձինք հարձակվել են Երևանի Կասյան 14 հասցեում գտնվող գրավատան վրա և թալանել այն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց ավազակային հարձակման դեպքի մասին տեղեկությունը:
Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ: