ՕՐՕ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ մասին հայտարարություն է տարածել դաշինքի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Ելք դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Ցուցակները կգլխավորեն, համապատասխանաբար, Տարոն Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը: