Զարուհի Փոստանջյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին. պաշտոնական
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը: Այս մասին ասված է «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ:
Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»: