Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգում տղամարդկանց պայքարում հայազգի 20-ամյա երիտասարդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ:
Պոկում վարժությունում մեր ծանրամարտիկը գրանցեց 184 կգ արդյունք, իսկ ահա հրում վարժությունում Սիմոնը մոտակա մրցակցին հետ թողեց 9 կգ-ով՝ բարձրացնելով 230կգ:
Երկամարտի 414 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը մրցակիցներից առաջ անցավ 17 կիլոգրամով: Նա ճանաչվեց հաղթող՝ Հայաստանի համար նվաճելով այս առաջնության առաջին մեծ ոսկե մեդալը: