Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Արխիվ

Գլխավոր դատախազությունը՝ դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան պատճառների մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է, թե որն է եղել «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ Հրաչյա Հենզելի Գևորգյանի մահվան պատճառը:

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ապրիլի 5-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից  ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Հենզելի Գևորգյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի բնակելի գոտու միջանցքում հանկարծամահ է եղել:

Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դատապարտյալը՝ «աստենո-նևրոտիկ սինդրոմ, էնցեֆալոպատիա, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ, 2017թ. մարտի 31-ին տեղափոխվել է նախ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ, այնուհետև՝ «Սուրբ Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել են «հեպատիտ C», «լյարդ-բջջային անբավարարություն», «հոգեկան և վարքային խանգարումներ՝ կապված նարկոմանիայի հետ» հիվանդությունները: Ընդամենը մեկ օր անց՝ 2017թ. ապրիլի 1-ին, «Սուրբ Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դատապարտյալը  դուրս է գրվել և կրկին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ:

2017թ. ապրիլի 1-ին դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը  «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ում ենթարկվել է բուժզննության, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ նարկոմանիայի հետ կապված» հիվանդությունը, նշվել, որ ստացիոնար բուժման կարիք չունի և նրա մոտ նկատվում են «Ագրավացիայի» երևույթներ, որպիսի հիմնավորմամբ նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, որտեղ 2017թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, մահացել է:

Նկատի ունենալով այն, որ նյութերում առկա փաստական տվյալներն առերևույթ  հիմք են տալիս ենթադրելու, որ հնարավոր է դատապարտյալի մահն անզգուշությամբ առաջացած լինի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով,  որպիսի հանգամանքը ենթակա է ստուգման  լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ, 2017թ. ապրիլի 7-ին Արմավիրի մարզի դատախազության դատախազի կողմից կայացվել է որոշում՝ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներով դատապարտյալի պաշտպանի և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հրապարակած  այն տեղեկություններին, թե նախկինում Հրաչյա Գևորգյանը նշել  է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրեն թունավորելու մասին, ապա հայտնվում է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ որդու առողջական վիճակը վատթարացնելու, նրան պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու վերաբերյալ դատապարտյալի մոր դիմումների կապակցությամբ նախապատրաստված նյութերով դեռևս 2016թ. մարտի 22-ին Երևան քաղաքի դատախազի կողմից կայացվել է որոշում՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննության մարմնի 2016թ. փետրվարի 26-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող այդ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար 2016թ. սեպտեմբերի 13-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: