«Հրապարակ». Ապրիլի 27-ին գործող կառավարությունը հրաժարական կտա. ո՞ր նախարարները կմնան, որոնք՝ կհեռանան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա: Ապագա կառավարության ձևավորման մասին լուրերը տարաբնույթ են և ոչ վերջնական:
Մեզ ասացին, որ լուրերը՝ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հեռանալու մասին, հիմնազուրկ են: Սոցապնախարարի թեկնածուն վարչապետի նախկին օգնական, վերջերս փոխնախարար նշանակված 28-ամյա Աշոտ Մարգարյանն է:
Եթե Ասատրյանը հեռանա, ապա նա կնշանակվի: Արա Բաբլոյանի՝ առողջապահության նախարար նշանակվելու լուրերն էլ են չափազանցված, այստեղ բարեփոխումների բեռը դրված է թութակասեր, հեծանիվ վարող փոխնախարար Սամվել Մարգարյանի վրա: Թեև նրա՝ նախարար նշանակվելը դեռ որոշակի չէ:
ՀՅԴ-ական նախարարներից էլ, անկախ նրանից՝ կոալիցիա կկազմեն, թե ոչ (ավելի շուտ՝ կկազմեն, քան ոչ), Սերժ Սարգսյանի բլոտի խաղընկեր Դավիթ Լոքյանը մնալու է:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում