Պլանային ջրանջատում Արարատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Այնթափ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայտնում է նաև, որ Հայաստանի բոլոր բնակավայրերից ֆիքսված հեռախոսահամարներով Օպերատորի «1-85 հեռախոսակենտրոն» զանգահարելու համար գործարկվել է լրացուցիչ՝ (011) 300-185 հեռախոսահամարը։