Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
«Երկիր ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Կուսակցության նախագահ զարուհի Փոստանջյանը նշել է, որ վաղը կհաստատեն մասնակցելու իր ցանկը: Չի բացառվում, որ այն գլխավորի հենց Զարուհի Փոստանջյանը:
Նկատենք, որ կուսակցությունն այսօր է գրանցվել արդարադատության նախարարությունում, թեև գրանցման փաստաթղթերը ռեգիստրի գործակալություն են ներկայացվել մարտի 16-ին:
Ու, եթե այսօր «Երկիր ծիրանի»-ն չգրանցվեր՝ չէր կարող մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: