Ապրիլի 7-ի ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի՝ դեպի Ավան և Նոր Նորք բարձրացող հատվածը փակ կլինի
Ապրիլի 7-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 8-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկում օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը, հայտնում են քաղաքապետարանից։