Շնորհավո՛ր Ապրիլի 7-ը. եղեք ամուր, հա՛յ կանայք
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
NEWSPRESS.am-ը, հիմնադիր տնօրեն Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, սիրով շնորհավորում է բոլորին Ապրիլի 7-ի կապակցությամբ:
Առանձնահատուկ ուզում ենք շնորհավորել բոլոր այն կանանց, ովքեր նախորդ տարի հենց այս օրերին գտնվում էին սահմանին՝ մեր երիտասարդ զինվորների կողքին, ովքեր հենց այս օրերին պաշտպանում էին մեր հողերն ու հայ զինվորին, ովքեր իրենց ներկայությությամբ ոգևորում էին իրենց որդիներին, եղբայրներին և ամուսիններին ու ուժ տալիս նրանց՝ պայքարելու և հետ մղելու թշնամուն:
Միշտ եղե՛ք ամուր, անկոտրում, կամքով լեցուն ու առողջ: Ազգիս մայրերը թո՛ղ երբեք որդեկորույս չլինեն:
Բոլոր կանանց մաղթում ենք քաջառողջություն ու միայն հաջողություններ, կանացի երջանկություն ու միայն ուրախ ժպիտներ:
Սիրելի կանայք, շնորհավորում ենք ձեզ կրկին ու կրկին: Ապրեք խաղաղ՝ ի բարօրություն ձեր ընտանիքների ու հայրենիքի: