Մեկ տարվա ընթացքում շաքարավազը 15 տոկոսով թանկացել է
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 3.0%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ`0.2% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 0.7%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ գրանցվել է 14.9% գնաճ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ 0.2% գնանկում:
Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 0.8-0.5% գնանկում (մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գնանկումը կազմել է 0.7%), 7-ում՝ 0.5-1.2 գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 15.7%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ՝ 12.7% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.9-16.1%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
Մրգի ապրանքախմբում1 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ` 2.0% գնաճ:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ մրգի գներն աճել են 0.5-3.4%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան, Գյումրի և Արտաշատ քաղաքներում), իսկ 4-ում գրանցվել է 4.6-1.3% գնանկում: