«Իրատես». Լուրջ ամբիցիաներ ունեցող Իշխան Զաքարյանը խոր ֆիասկոյի մեջ է
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե նոր խորհրդարանի, անգամ նոր կառավարության հետ կապված լուրջ ամբիցիաներ ու սպասումներ ունեցող ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը խոր ֆիասկո է գրանցել ապրիլի 2-ի ընտրություններում՝ հարազատ ծննդավայրում՝ Արարատի մարզի Լանջազատ գյուղում:
ԲՀԿ-ն այստեղ ունեցել ՝ նաեւ տեղաբնակ ռեյտնգային թեկնածու, իսկ Իշխան Զաքարյանը՝ մեծ ազգ ու տոհմ, այդ թվում՝ եղբայր, որը հսկայական հողատարածքների սեփականատեր է:
Այդուհանդերձ, երեքը՝ մեկին պարտվել են Լանջազատի ՀՀԿ-ական գյուղապետին, ինչն էլ խոր տարակուսանք է առաջացրել ԲՀԿ-ում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում