Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանը կգլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը
ՀՀԿ գրասենյակում քիչ առաջ ավարտվեց կուսակցության գործադիր մարմնի նիստը:
ՀՀԿ-ն նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ համամասնական ցուցակի երկրոդ համարում միջացգային գրոսմաստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդում՝ Հովիկ Մուսայելյանը: