ՄԱԿ-ը խնդրել է եռօրյա հումանիտար զինադադար հաստատել Սիրիայում
ՄԱԿ-ը դիմել է ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Թուրքիային խնդրանքով՝ եռօրյա հումանիտար զինադադար հաստատել Սիրիայում: Այդ մասին գրում է«Ռիա նովոստի»-ին:
«Մեզ 72-ժամյա լիակատար զինադադար է հարկավոր, որպեսզի օգնություն հասցնենք Արևելյան Գուտա: Դա մեզ հարկավոր է անել առաջիկա օրերին»,-Ճեպազրույցի ժամանակ ասել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի օգնական Յան Էգելանը:
Էգելանը ավելացրել է, որ ՄԱԿ-ի նիստում դիմել է Սիրիայի աջակցման միջազգային խմբի երկրներին, մասնավորապես, ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Թուրքիային՝ որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր երկրների՝ խնդրելով հնարավորություն ընձեռել հումանիտար օգնություն հասցնելու Սիրիա:
«Մեզ «կանաչ լույս» է անհրաժեշտ ՄԱԿ-ի՝ ապրիլ-մայիս մարդասիրական ծրագրի համար, որպեսզի օգնության հասնենք 1 մլն մարդու»,-ասել է Էգելանը։
Նրա խոսքով՝ ներկայում «անհրաժեշտ է հատուկ համաձայնագիր՝ Արևելյան Գուտայի վերաբերյալ, ոչ ոք Արևելյան Հալեպի կրկնություն չի ցանկանում»։