Նաիրիտցիները ստորագրահավաք են կազմակերպել, նրանք փաստերով դիմելու են դատարան (տեսանյութ)
Նաիրիտցիները շարունակում են պահանջել «Նաիրիտի» վերագործարկումը: Նրանք այսօր կառավարության դիմաց կազմակերպել էին ստորագրահավաք: Համակարգող խմբի անդամները որոշել են փաստաթղթերով դիմել դատախազություն:

«Փաստաթղթում նշված են շորթումները, որ կատարվել են դեռ Տիգրան Սարգսյանի ժամանակ»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը՝ հավելելով, որ մինչ օրս չեն դիմել այս քայլին, քանի որ հույս են ունեցել, թե կառավարությունը քայլեր կձեռնարկի գործարանի վերագործարկման ուղղությամբ:
Այժմ, ակնկալիքներ չունենալով կառավարությունից, նաիրիտցիները մտնելու են դատարան: Նաիրիտցիները պահանջում են նաև չեղարկել անցած տարի իրենց հրամցրած պայմանագրերը, որոնցով հրաժարվել էին ուշացած աշխատավարձերի տոկոսներից։
Մանրամասները՝ տեսանյութում