Եվրոն ու դոլարը թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 6-ին, կազմել է 484.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.09 դրամ (աճել է 0.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605.03 դրամ (աճել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.59 դրամ (նվազել է 0.06 դրամով):