Եթե գործարարը ներդրում անի, ապա պետք է վճարովի ճանապարհ սարքենք. նախարար
Գործարարը ներդրում անելիս պետք է կոմերցիոն ակնկալիք ունենա, ճանապարհային ներդրում ասածը ներդրումչէ: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Եթե գործարարը ներդրում անի, ապա պետք է վճարովի ճանապարհ սարքենք»,- խոսելով տեղացի գործարարների մասին՝ ասաց նախարարը:
Հարցին, թե արդյոք պետությունը չի՞ կարող բանակցել տեղացի օլիգարխների հետ և առաջարկել համապատասխան գումար տրամադրել ճանապարհների նորոգման համար, Մարտիրոսյանը պատասխանեց. «Տեղեր կան, որ բանակցում են, բայց դրանք խոշոր ներդրում են պահանջում, մեծ ճանապարհային շինարարություն և նորոգում չի կարող լինել»: