Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Փաստ». Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներկայացնում ենք «Новый оборонный заказ. Стратегии» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի տեսակետը:

Երեկ լրացավ ապրիլյան պատերազմի պաշտոնական ավարտի մեկ տարին: Ռազմական գործողություններն սկսվեցին ապրիլի 2-ի գիշերը և պաշտոնապես ավարտվեցին ապրիլի 5-ին` Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի հանդիպման ընթացքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության արդյունքում: Կարճ տևած գործողությունները, որոնք, սակայն, հանգեցրին լուրջ թվով զոհերի` մոտ 100 հոգի հայկական կողմից և առնվազն 300-400 հոգի ադրբեջանական կողմից, քիչ բան փոխեցին քարտեզի վրա: Հայկական կողմի պաշտոնական տվյալով`ադրբեջանական զորքերին հաջողվեց գրավել 800 հա տարածք, իսկ ԼՂ ՊԲ որոշ աղբյուրների համաձայն` ընդամենը 350 հա (550 հա` չեզոք գոտու տարածքը ներառյալ): Ադրբեջանական բանակը կարողացավ հաջողությունների հասնել հիմնականում առաջին օրը, երբ գործեց անսպասելիության գործոնը:

Մեր ժամկետային զինծառայողների դեմ դուրս բերվեցին նրանց թիվը մի քանի անգամ գերազանցող հատուկ ջոկատայիններ: Ադրբեջանցիները կարողացան մտնել Թալիշ գյուղը, որը շփման գծից գտնվում էր 2,5 կմ հեռավորության վրա: Բայց այդ հաջողությունը երկար չտևեց` ադրբեջանական հատուկ ջոկատն ամբողջությամբ հայտնվեց շրջափակման մեջ, նրանց, ում հաջողվեց ողջ մնալ, զոհվեցին հետդարձի ճանապարհին` պայթելով ականապատված դաշտերում: Հետագա մի քանի օրում նրանք կորցրին առաջին օրը գրաված հենակետերի մեծ մասը: Արդյունքում հյուսիսային ուղղությամբ ոչ մի իրական հաջողություն չունեցան: Թեպետ այն պատճառով, որ մեկ հենակետ, այնուամենայնիվ, մնաց նրանց հսկողության տակ, հենակետ, որը գտնվում է ուղիղ Թալիշի բարձունքում, հիմա այդ բնակավայրում ապրելն անվտանգ չէ և այն փաստացի վերածվում է ռազմական բազայի: Հարավային ուղղությամբ ադրբեջանցիները կարողացան հասնել որոշակի հաջողության` գրավեցին Լելե-թեփե բարձունքը: Այդ ուղղությամբ նետելով իր բոլոր ուժերը` Բաքուն կարողացավ պահել այն: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ կետին, ապա այն ունի մարտավարական նշանակություն, քանի որ բարդացնում է մերձակա հայկական հենակետերի մատակարարումը, սակայն ռազմավարական նշանակություն Լելե-թեփեի գրավումը չունի: Մյուսը: Բաքուն ծրագրել էր իր գլխավոր հարվածը հասցնել Աղդամի ուղղությամբ, որտեղ համեմատաբար հարթ տարածք է, իսկ մինչև Ստեփանակերտ ընդամենը 30 կմ է: Բայց հայկական հետախուզությունը կարողացավ բացահայտել հակառակորդի ծրագիրը և հասցրեց հրետանային հակահարված` ոչնչացնելով առնվազն 3 տանկ և շուրջ 200 զինծառայող: Դա տեղի ունեցավ ապրիլի 4–ի երեկոյան` պաշտոնական հաշտության համաձայնությունից 1 օր առաջ:

Այս անհաջողությունը, նաև` մյուս ուղղություններով առաջխաղացման բացակայությունը և բազմաթիվ զոհերը Բաքվին ստիպեցին դադարեցնել ռազմական գործողությունները` փաստացի չկատարելով նախապես ծրագրված որևէ խնդիր: Ապրիլյան պատերազմն ազդակ հանդիսացավ վերազինելու և հագեցնելու առաջնագիծը: Բացթողում, որը մեծապես նպաստեց առաջին օրվա ադրբեջանցիների հաջողությանը: Առաջին խնդիրներից մեկը գիշերային մարտ վարելու համար անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն էր:

Անցել է մեկ տարի, ու բոլոր հենակետերն արդեն հագեցվել են ջերմատես կամ գիշերային նշանառության սարքերով, իսկ բուն շփման գծում տեղադրվել են հզոր տեսախցիկներ, որոնք կարողանում են բազմակի անգամ մեծացնել պատկերը և ունեն ջերմատեսի գործառույթներ: Առաջնագծի նման հագեցումը տվեց իր դրական արդյունքը` ադրբեջանական բանակի դիվերսիոն փորձերը մեկը մյուսի հետևից տապալվում են, իսկ ԼՂ տարածք ներխուժելու վերջին փորձի ժամանակ (փետրվարի 25–ին) գրեթե ամբողջ խումբը հայտնվեց թակարդում և ոչնչացվեց, իսկ տեղի ունեցածն արձանագրվեց ինչպես տեսախցիկներով, այնպես էլ ԱԹՍ–ներով: Զարգացավ ևս մեկ կարևոր ուղղություն` մեծապես ավելացավ ԱԹՍ-ների թիվը:

Ընդ որում մեծացավ նաև ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների թիվը, ինչպես օրինակ X-55-երը, որոնք իրենց լավ են դրսևորել նաև պատերազմի ժամանակ: Կարևոր է նաև հետախուզական նշանակության ԱԹՍ-ների ներդրումը, որոնք ունեն գործողության մեծ տրամագիծ (100–200 կմ) և լավ պաշտպանվածություն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից: Ինչ վերաբերում է ծանր սպառազինությանը, ապա Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին մի շարք համակարգեր, որոնք էապես փոխում են ուժերի դասավորվածությունը: Խոսքը «Իսկանդեր», «Սմերչ», «ԲՈՒԿ», «Ինֆաունա» համակարգերի մասին է:

Բնականաբար, այս մատակարարումները նվազեցնում են նոր էքսկալացիայի հավանականությունը, բայց ամեն դեպքում այն բացառել չի կարելի: Ուստի անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը, ընդ որում խոսքը միայն գնումների մասին չէ: Շատ կարևոր է եղած տեխնիկայի արդիականացումը: Անցած տարվա աշնանը տեղեկատվություն շրջանառվեց, որ հայկական կողմի մոտ եղած Т–72 տանկերը արդիականացվելու են մինչև Т-72Б3М մակարդակ: Ընդ որում, արդիականացումը պետք է լիներ Հայաստանի տարածքում` «Уралвагонзавод»-ի հետ համատեղ: Սակայն դրանից հետո այս թեման այլևս չի արծարծվել: Ինչ էլ լինի, այս խնդիրը մնում է օրակարգում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: