«Փաստ». Երևանի ավագանու անդամը, շարունակում է գրոհել Կենտրոնի կանաչ տարածքները
«Փաստ» օրաթերթի խմբագրությունն ահազանգ է ստացել, որ Երևանի ավագանու անդամ, Ծիտ մականունով Արմեն Սահակյանն ասֆալտապատել է Կենտրոնի Քաջազնունու 10 հասցեում գտնվող շենքի դիմացի կանաչ տարածքը, քանի որ շենքի առաջին հարկի բնակարանը գնել, փողոցի կողմի չթույլատրված մասից դուռ է բացել ու այնտեղ նոր օբյեկտ տեղակայել:
Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ ավագանին գրոհում է տեղի գազոնները՝ կառուցապատելով դրանք: Մի քանի տարի առաջ նա կառուցապատեց այդ շենքի կողքի գազոնը միացնելով այն ավելի վաղ կառուցած «4×4» ավտոլվացման կետի հետ և այժմ այդ շինությունը վարձով է տվել «Զովք» սուպերմարկետին:
Արդյունքում՝ Քաջազնունի փողոցի մայթերի գրեթե բոլոր գազոններում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում