«Ժամանակ». Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դուրս են գալիս քաղաքականությունից
«Ժամանակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընտրություններից հետո արդեն վերջնական հստակեցվել է, որ քաղաքականությունից դուրս են գալու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։ Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
Չի բացառվում, որ երկու կուսակցությունների մնացող կարկառունները միավորվեն և մեկ կուսակցություն դառնան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Վարդան Օսկանյանի այս որոշումը կարող է անդրադառնալ նրա Civilitas հիմնադրամի և Civilnet օնլայն հարթակի բնականոն գործունեության վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում